Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը բարդ վիրահատության էր ենթարկվել. մանրամասներ
Կատակերգու Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, հայտնել է, որ ընդհանուր անզգայացմամբ երակների հեռացման վիրահատության է ենթարկվել։ Հենց այդ պատճառով նա արդեն երեք տարի բարձրակրունկներ չի կրում։
Insatgram-յան հետեւորդներին հետաքրքրել է այդ փաստը, եւ Տատյանան խոստովանել է, որ իր մոտ թրոմբոֆլեբիտ է ախտորոշվել։ Վիրահատությունից հետո Պետրոսյանի երիտասարդ կինը վերականգման բարդ շրջան է անցել։
Ամեն դեպքում, Բրուխունովան խորհուրդ չի տվել անուշադրության մատնել խնդիրը։ Այս իրավիճակում բժշկական գուլպաները, կրեմներն ու հաբերը չեն օգնում։
«Վերականգնումը բավական բարդ էր։ Սակայն ամեն ինչի կարելի է դիմանալ հանուն առողջության… Ձեզ մի հուսադրեք, թե ինքուրույն կանհետանա»,- նշե; է Բրուխունովան։