Playboy-ի նախկին մոդելը մտադիր է ֆուտբոլային ակումբ ձեռք բերել (ֆոտո)
Playboy ամսագրի նախկին մոդել Անամարիա Պրոդանը, որն այժմ աշխատում է որպես ֆուտբոլային գործակալ, մտադիր է ֆուտբոլային ակումբ ձեռք բերել, տեղեկացնում է Gazeta Sporturilor-ը:
47-ամյա Պրոդանը ցանկանում է գնել Ռումինիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գերմանշտադտ» ակումբը, որն ընթացիկ մրցաշրջանում պայքարում է Բարձրագույն խմբում իր տեղը պահպանելու համար:
«Գերմանշտադտի» սեփականատերերը հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել ակումբի վաճառքի վերաբերյալ: