Սիրիայում պատրաստվում են գործարկել Դամասկոս-Հալեպ առաջին գնացքը
Նախատեսվում է Դամասկոսի եւ Հալեպի միջեւ գնացքները գործարկել 2 ամիս հետո: Սիրիացի երկաթուղագործներն արդեն վերականգնել են զինյալների ավերած ուղիների 90 տոկոսը:
«Առավելագույնը 2 ամիս հետո մենք երկու մայրաքաղաքների միջեւ կգործարկենք առաջին գնացքը: Այն կօգնի 4 ժամում Հալեպից հասնել Դամասկոս եւ հակառակ ուղղությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է սիրիական երկաթուղիների տնօրենը:
Հիմա գործում է մինչեւ Ջեբրին կայարան 20 կմ երկարությամբ ոչ մեծ հատվածը: Աշխատավորներն ու ուսանողները դրանով Հալեպ են ուղեւորվում: Օրական երթեւեկում է 2 գնացք, որոնք յուրաքանչյուր երթուղուց հետո պարտադիր ախտահանվում են: Երկաթուղային պաստառների վերանորոգման հետ մեկտեղ մասնագետները վերականգնում են նաեւ շարժակազմերը: