Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից խաչը պոկած անձը ձերբակալվել է
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է երկու օր առաջ Ուսքյուդարի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, ոստիկանությունը ուսումնասիրել է մոտ 200 տեսագրություններ եւ պարզել, որ տղամարդը խաչը պոկելուց եւ նետելուց հետո քայլել է մոտ 7 կմ եւ հասել իր տուն։ Նրան անմիջապես ձերբակալել են։
Եկեղեցու հիմնադրամի նախագահ Էդվարդ Այվազյանը դեպքի մասին տեղեկացրել էր անձամբ Ոսքյուդարի ոստիկանապետին։ Վերջինս խոստացել էր ամենասեղմ ժամկետում հայտնաբերել հանցագործին։