Կորոնավիրուսի 460 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 8676-ի (երեկ՝ 8216)։
Ապաքինվել է 3297 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ։
Մահացել է կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ: Մինչ օրս գրանցվել է մահվան 120 դեպք։
Թվերը հետևյալն են՝
Ընդհանուր անցկացվել է 56042 թեստ։
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 8676 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 56042 (վերջին մեկ օրում՝ 1111):
Փաստացի այս պահին բուժվում է 5214 անձ (մեկ օրում ավելացել է 442-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 3297 անձ (վերջին մեկ օրում՝ 10 մարդ):
Ընդհանուր առմամբ, 120 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 45 է: