Արտեմ Պատապուտյանը դարձել է հեղինակավոր Կավլիի մրցանակի դանփեկիր
Արտեմ Պատապուտյանն արժանացավ գիտության բնագավառի հեղինակավոր Կավլիի մրցանակին։ Այս մասին գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Հովակիմ Զաքարյանը եւ ավելացրել․ «Հիանալի անձնավորություն և գիտնական»։
«Սան Դիեգո յունիոն թրիբյուն» թերթը մանրամասնել է, որ նյարդաբան Արտեմ Պատապուտյանը նյարդավիրաբուժության 2020 թվականի Կավլիի մրցանակը շահել է մարդկային մարմինների ճնշման ու շփումների զգացողության ազդեցությունը սրտի և այլ օրգանների բջիջների գործառույթների վրա հետազոտության համար:
Պատապոտյանը 1 միլիոն դոլարի մրցանակը կկիսի Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող Դևիդ Ջուլիսուսի հետ, որը բացահայտել է, թե ինչպես են մարմինները զգում տաքը և ցուրտը: «Նրանց հայտնագործությունները հեղափոխական են համարվում գիտական աշխարհում և մեծ ազդեցություն կունենան ամբողջ աշխարհում առողջության և հիվանդության խնդիրների լուծման վրա», - ասել է նյարդաբանության մեջ Կավլիի մրցանակային հանձնաժողովի նախագահ Քրիստինե Վալհովդը:
Նոբելյանի հետ մրցակցող «Կավլի» մրցանակը երկու տարին մեկ շնորհվում են այն գիտնականներին, որոնք խոշոր բացահայտումներ են կատարել աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիաների և նյարդաբանության ոլորտում: Այս տարվա հաղթողների անունները հրապարակվել են չորեքշաբթի, Նյու Յորքի Համաշխարհային գիտական փառատոնում:
Թերթը հայտնում է, որ 52-ամյա Պատապուտյանը ծնվել է Բեյրութում, երեք երեխաներից կրտսերն է, մայրը տարրական դպրոցի ուսուցիչ էր, իսկ հայրը `գրող և հաշվապահ: 1970-ականների քաղաքացիական պատերազմից հետո Լիբանանից տեղափոխվել է Լոս Անջելես, ուսանել Կալիֆոռնիայի համալսարանում եւ կյանքը նվիրել մոլեկուլյար կենսաբանությանը: