Ինչպես են պատրաստվում ամուսնությանը ռուս աղջիկները
Ռուսաստանում հարսնացուն ամուսնությունից առաջ պետք է անցնի «մաքրության ծես»: Ապագա հարսնացում լոգասենյակ պետք է գնա սավանով ծածկված, որպեսզի աչքով չտան: Բացի այդ նա պետք է հյուրասիրի իր ազգակիցներին խմորեղենով` դրանով հեռու պահելով իրեն վատ մտքերից և ցանկություններից: Լոգարանում հարսնացուի ընկերուհիները լողանում են տխուր երգերի ներքո:
Լոգանքից հետո հարսնացուն մազերին ամրացված ժապավենը տալիս է չամուսնացած քրոջը կամ ընկերուհուն` ի նշան հաջողության:
Ճիշտ է, այժմ հարսնացուները ամուսնությանը նախօրդող օրերը նախընտրում են անցկացնել բոլորովին այլ կերպ: Այնուամենայնիվ, սաունայում աղջիկներով հավաքվելն ու միաժամանակ հաճելի զրուցելը խոստումնալից է երևում: