Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը՝ «Հաց, ոսկի, նագան» ֆիլմի ստեղծողը
Մոսկվայում կորոնավիրուսից համացել է կինոռեժիսոր Սամվել Գասպարովը։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Գեորգի Սահակովը՝ Uzbekistan Armenian Magazine-ի գլխավոր խմբագիրը։
Սամվել Գասպարովը ծնվել է Թբիլիսիում։ Նա ավարտել է կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Նկարահանել է կինո, որը բավական հայտնի է եղել խորհրդային ժամանակներում։ Սամվել Գասպորովի ամենահայտնի ժապավաններն են՝ «Վեցերորդը», «Մոռացեք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի»։ Նրա կինը՝ Նատալյա Վավիլովան, հայտնի դերասանուհի է, որը օսկարակիր խորհրդային ֆիլմում՝ «Մոսկվան արցունքների չի հավատում», մարմնավորել է Ալեքսանդրայի կերպարը, գրում է Armmuseum.ru-ն։
«Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, բայց նա չկարողացավ հաղթահարել անիծյալ կորոնավիրուսը… Շուտափույթ ապաքինում նրա կնոջ՝ դերասանուհի Նատալյա Վավիլովային, խորին ցավակցություններ մեր Աննուշակային (Գասպարովի դուստրը), բոլոր մտերիմներն ու հարազատներին»,- իր ընկերոջ մասին գրել է Գեորգի Սահակովը։