«Վարակում» ֆիլմի աստղի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Paris Match-ը։
Աստղի սիրելին՝ Գիյոմ Կանեն, պատմել է, որ ինքը եւս հիվանդացել է COVID-19-ով։ Դերասանը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ երկուսն էլ անհանգստանալու առիթ չունեն, քանի որ հիվանդությունը թեթեւ ձեւով է ընթանում։
44-ամյա Կոտիյարը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Սկիզբ», «Տաքսի», «Կեսգիշերը Փարիզում», «Լավ տարի», «Մարդասպանի կրեդոն» եւ «Կյանքը վարդագույն երանգով»։ Կանեն նկարահանվել է «Հիասքանչ դարաշրջան», «Լողափ», «Պարզապես միասին», «Ոչ ոքի մի ասա», «Անցած գիշեր Նյուք Յորքում» ժապավեններում։ Բացի այդ՝ նա Կոտիյարի հետ նկարահանվել է «Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես» ֆիլմում։
Նրանք սկսել են հանդիպել 2007թ.-ին, իսկ 2011թ.-ին ծնվել է նրանց որդին, սակայն ամուսնությունը մինչ այժմ պաշտոնապես գրանցված չէ։