Կանադայում 21-ամյա հայտնի ռեփերի են սպանել
Կանադայում սպանել են 21-ամյա ռեփեր Houdini-ին (իսկական անունը՝ Ջիմարջիո Ջենքինս): Այս մասին հայտնում է «Toronto Sun» թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել Տորոնտոյում։ Երաժիշտը 15-ամյա դեռահասի հետ անցել է հյուրանոցի կողքով, երբ ոչ հեռու կայանված «Volkswagen Tiguan» ավտոմեքենան կտրուկ շրջադարձ է կատարել։ Դրանից կրակ են բացել, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն արտիստն ու նրա ընկերը, այլեւ 27-ամյա մի կին։ Houdini-ն մահացել է, մյուս տուժածներն այս պահին հիվանդանոցում են գտնվում։
Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել, ինչպես նաեւ չի մեկնաբանել վարկածը, թե ռեփերի 15-ամյա ծանոթը պատասխան կրակ է բացել։ Houdini-ի փաստաբան Յագ Վիրկը հայտարարել է, որ իր համար ծանր է լինել այդքան երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտի մահվան վկան։ Նա քաղաքային իշխանություններին կոչ է արել լուրջ վերաբերել զենքի կիրառմամբ բռնության գործադրման խնդրին։
Վերջին ամիսների ընթացքում Տորոնտոյում սպանվել են նաեւ այլ ռեփերներ՝ Fourty4Double0, 22 Filthy, Why-S, Bvlly։ Նշվում է, որ անկախ համավարակից՝ քաղաքում մեծ քանակով փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Թերթի աղբյուրը պնդում է, որ Houdini-ն կարող էր կապված լինել փողոցային Young Buck Killas խմբավորման հետ։
Ջիմարջիո Ջենքինսը հայտնիություն է ձեռք բերել այնպիսի հիթերի շնորհիվ, ինչպիսիք են «Late Nights», «Myself» եւ «Backseats», ինչպես նաեւ հիփ-հոփ կատարողներ Robin Banks-ի եւ NorthSideBenji-ի հետ համագործակցության շնորհիվ։