Անհավանական, բայց իրական փաստեր
Բռնցքամարտի ռինգում մահվան դեպքերը կտրուկ բարձրացել են բռնցքամարտի ձեռնոցների ի հայտ գալուց հետո: Մինչ այդ բռնցքամարտիկները միմյանց հարվածում էին մերկ ձեռքերով: Հարվածները գլխին հաճախ վերջանում էին ձեռքի կոտրվածքներով, այդ իսկ պատճառով այդ հարվածները ոչ ոք չէր օգտագործում:
Մի վագր հոշոտել է 430 մարդ: Սա ավելի շատ է, քան վերջին 300 տարիների ընթացքում շնաձկների հարձակումներից տուժածների քանակը:
Գոյություն ունի մոլորակ` պատված տաք սառույցով: Այդ մոլորակում, որը կոչվում է «Գլիեսե 436բ» ջերմաստիճանը հասնում է 300 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի: Բայց նույնիսկ այդ պայմաններում սառույցը չի հալվում, խնդիրը ծանրության ուժն է, որը ճնշում է ջուրը այն միշտ պահելով պինդ վիճակում:
Վեներայում օրն ավելի երկար է, քան տարին: