Քեթի Փերրին լուսանկարվել է ELLE ամսագրի համար (լուսանկարներ)
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին կանադական “ELLE” ամսագրի համար նկարահանվել է նոր ֆոտոշարքում:
Գեղեցկուհին ամսագրի շապիկին է հայտնվել “Dolce & Gabbana”-ի և “Prada”-ի արտադրած նորաոճ, յուրահատուկ ու կրքոտ զգեստներով:
Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն է, ով հնարավորություն է տվել Քեթին ցուցադրելու իր ընդգծված գեղեցկությունն ու սլացիկ կազմվածքը: