Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8371 դեպք է հայտնաբերվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 2054, Մերձմոսկվայում՝ 774, Սանկտ Պետերբուրգում՝ 383 եւ Սվերդլովում՝ 268: Մահացել է 174 պացիենտ:
Նախօրեին հաղորդվել է վարակման 8338 եւ մահվան 161 դեպքերի մասին:
Այդպիսով, պանդեմիայի սկզբից Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 379 051 մարդ, մահացել է 4142 մարդ, ավելի քան 150 000 պացիենտ ապաքինվել: