Արյան բարձր ճնշումը կարգավորող դեղահաբերը կարող են առաջացնել քաղցկեղ
Գիտնականները պարզել են, որ արյան բարձր ճնշումը կարգավորող որոշ դեղահաբեր մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Սիեթլի` Խատչինսոնի գիտական կենտրոնի ուսումնասիրողները պարզել են, որ կանանց մոտ, ովքեր ավելի քան 10 տարի օգտագործել են արյան բարձր ճնշումը կարգավորող դեղահաբեր, քաղցկեղի առաջացման հավանականությունը 2.5 անգամ գերազանցում է դեղահաբեր չօգտագործած կանանց արդյունքին:
«Արյան բարձր ճնշումը կարգավորող դեղահաբերը վաճառքի են հանվել վերջին տասնամյակի ընթացքում: Հետևաբար չկան հաբերը երկարաժամկետ օգտագործողներ` հետազոտություններ անցկացնելու համար»,- ասում է Սիեթլի գիտական կենտրոնի պրոֆեսոր Քրիստոֆեր Լին:
Պրոֆեսոր Պատրիսիա Կուբանի խոսքով` խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ դեռ ապացուցված չէ, որ հենց այդ դեղահաբերն են առաջացնում քաղցկեղ: