Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք, ապաքինվել է ևս 32 մարդ. Ընդհանուր առմամբ՝ մայիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք, ապաքինվել է ևս 32 մարդ:
Արձանագրվել է մահվան 15 դեպք: Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 54931 (վերջին մեկ օրում՝ 1253):
Փաստացի այս պահին բուժվում է 4772 անձ (մեկ օրում ավելացել է 395-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 3287 անձ (վերջին մեկ օրում՝ 32 մարդ):
Ընդհանուր առմամբ, 113 պացիենտ մահացել է (ավելացել է 15-ով):
Եվս 5 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 44 է: