Թանգարանի բացումից հետո (1978 թ. սեպտեմբերի 13) Սարդարապատի ճակատամարտի տարելիցը նշվել է մայիսի վերջին կիրակին, իսկ վերջին տարիներին՝ մայիսի 28-ին
News.am-ը մայիսի 26-ին պատրաստել էր մի հոդված, առ այն, որ մայիսի 26-ը Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրն է:
Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան-ի Facebook-ի էջում էլ ես՝ Operativ լրատվականի թղթակիցս, գտա հետևյալ տեսանյութը, որը մակագրված է՝ Սարդարապատի ճակատամարտի տոնակատարությունը նշվել է ամեն տարի մայիսի 25-ին:
Այնինչ ինքս էլ վառ հիշում եմ, որ վերջին տարիներին Սարդարապատի ճակատամարտի տոնակատարությունները տեղի են ունեցել մայիսի 28-ին, և նախորդ տարիներին ինքս պատրաստել եմ մի շարք ռեպորտաժներ տեղում:
Այս ամսաթվերի հետ կապված խառնաշփոթը ճշտելու համար զրուցել եմ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանի նախկին աշխատակիցներից մեկի հետ, ով հավաստիացնում է, որ, Թանգարանի բացումից հետո (1978 թ. սեպտեմբերի 13) Սարդարապատի ճակատամարտի տարելիցը նշվել է մայիսի վերջին կիրակին, և այցելուների մուտքը թանգարան անվճար էր ու անպայման էքսկուրսավարի ուղեկցությամբ:
Ավելի ուշ՝ մայիսի 28-ին՝ Սարդարապատի հերոսամարտի տարելիցը սկսեց նշվել Հայաստանի Հանրապետության տարելիցի հետ միասին: Հիմնական տոնակատարություններն էլ ամեն տարի մեծամասամբ և մեծամասշտաբ արվել են հուշահամալիրի տարածքում:
Այսօր նույնպես ՀՀ Վարչապետը և նախագահը այցելելու են Հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու ճակատամարտի հերոսների հիշատակին: