Քեյթ Միդլթոնը ցասման մեջ է ընկել Մեգան Մարքլի թագավորական լիազորություններից հրաժարվելու պատճառով
Քեյթ Միդլթոնն իրեն «հոգնած և թակարդում հայտնված» է զգում այն բանից հետո, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական լիազորություններից, և նա ստիպված էր ստանձնել նրանց պարտականությունների մի մասը, հաղորդում է Page Six-ը:
Քեյթ Միդլթոնի ընկերուհիներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, պնդում է, որ Քեմբրիջի դքսուհին «ցասման մեջ է ընկել մշտական գերծանրաբեռնվածության պատճառով»: «Իհարկե, նա ժպտում է և ամեն անգամ հագնվում է ինչպես հարկն է, բայց այդ ամենը նրան պետք չէ»,- պնդել է աղբյուրը:
«Նա աշխատում է ինչպես ընկերության գլխավոր տնօրենը, որն անընդհատ ուղևորվում է գործուղումների, բայց արձակուրդ վերցնելու կամ անձնական հարցերով զբաղվելու հնարավորություն չունի»,- հավելել է արքայազն Ուիլյամի կնոջ ընկերուհին: