Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել վճռականորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման համար վճռականորեն աշխատելու պատրաստակամության մասին:
«Թույլ տվեք Ֆրանսիայի անունից՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, աջակցություն հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին վերջ տալ« պատերազմի համաճարակին»:
Այս առումով դուք կարող եք հույս դնել Ֆրանսիայի ստանձնած՝ ղարաբաղյան հիմնահարցի արդար եւ կայուն կարգավորման բանակցությունների միջոցով վճռականորեն եւ անաչառորեն աշխատելու պարտավորության վրա»,- նշվում է երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի առաջնորդի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում, հայտնում է «ԱզետՏԱջ»-ը: