Գինին մեծացնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը
Սենթ Լուիսի Վաշինգթոնյան համալսարանի գիտնականները մասշտաբային ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են` հասունացման տարիքից սկսած մինչև առաջին երեխա ունենալն աղջիկները պետք է սահմանափակեն ալկոհոլի' հատկապես գինու օգտագործումը:
Պատճառը հետևյալն է. այդ տարիքում կրծքի մաշկն առավել արագ է կլանում ալկոհոլի վատ ազդեցությունը: Դա էլ իր հերթին մեծացնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Եթե աղջիկներն ամեն օր խմում են մեկ բաժակ գինի, նման քաղցկեղի առաջացման հավանականությունը հասնում է 34 տոկոսի:
Նման եզրակացության հասնելու համար պահանջվել է մշակել 110.000 կանանց տվյալ: