Մայիսի 26-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1245 վարակազերծում, որից 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում
ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում:
Մայիսի 26-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1245 վարակազերծում, որից 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ։
Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։