«Այո, ես 30 տարեկան եմ, իսկ դու՝ արդեն 18». Անահիտ Կիրակոսյանի դուստրն ավարտել է ավագ դպրոցը
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ջերմ հրապարակմամբ դստերը` Լաուրային, շնորհավորել է ավագ դպրոցն առիթով։
«Այո, ես 30 տարեկան եմ, իսկ դու՝ արդեն 18։ Շատերը հարցնում են՝ այդ ինչպե՞ս... հարցականներ ու էլի հարցականներ... Իսկ ես այսպես կպատասխանեմ՝ Դու ԻՄ աղջիկն ես...
Ու այո,՛ սիրելիներս... այսօր ԻՄ աղջիկը ավարտեց դպրոցը... կարծում եմ՝ ավելի հիշվող տարբերակ, քան դիմակներով ատեստատ ստանալը ու հեռավորություն պահելը հնարավոր չէր պատկերացնել... ու թող քո կյանքում դիմակը լինի բժշկական կամ պարահանդեսային, բայց ոչ դիմակ հոգու... դիմակ խաղի ... դիմակ ստի... Բարի երթ, աղջիկս... դեպի նոր ճանապարհ...
Հ.Գ. Սիրում եմ քեզ... Մամա...»,- գրել է նա։