Ռուսաստանի էներգետիկայի և վառելիքի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը մահացել է կորոնավիրուսից
Ռուսաստանի էներգետիկայի եւ վառելիքի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա ընկերը՝ գրող Դենիս Դրագունսկին:
«Այսօր կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է իմ վաղեմի եւ հավատարիմ ընկեր Վլադիմիր Միխայլովիչ Լոպուխինը, մարդ, որին պարտական եմ հոգեւոր եւ մտավոր կենսագրությանս համար։ Երկնային արքայություն քեզ, սիրելի Վոլոդյա, հավիտենական հանգիստ եւ հավերժ հիշատակ»,-գրել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լոպուխինը 1991-1992 թթ. ղեկավարել է ՌԴ էներգետիկայի եւ վառելիքի նախարարությունը: Եղել է ՌԴ կառավարության միջազգային տնտեսական համագործակցության եւ վառելիքաէներգետիկ համալիրի հարցերով խորհրդական, վարչապետի պաշտոնակատար Եգոր Գայդարի խորհրդական: Հետագայում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ֆինանսական եւ ներդրումային կազմակերպություններում: