Վալերիայի նոր տեսահոլովակը նկարահանվել է 200 հազար դոլարով. երգը հայ է գրել (Տեսանյութ)
52-ամյա էստրադային երգչուհի Վալերիան զարմացրել է երկրպագուներին՝ իր միկրոբլոգում հրապարակելով «Wild» երգի տեսահովոլակը, որը ներառված է երգչուհու «Out of control» անգլալեզու սկավառակում։
Տեսահոլովակը նկարահանվել է կորոնավիրուսի հետեւանքով սահմանված կարանտինց առաջ, իսկ դրա ստեղծման համար, երգչուհու խոսքով, 200 հազար դոլար է ծախսվել։ Արտիստն անկեղծորեն խոստովանել է. ինքը երբեք ստիպված չի եղել այդքան ծախսել։
Ի դեպ, երգը գրել է հայկական ազգանվամբ կոմպիոզիտոր Սերջիո Գալոյանը, ինչի մասին Վալերիան հայտնել է Instagram-յան հրապարակմամբ։
«Որոշել եմ ձեզ հետ կիսվել «Out of control» անգլալեզու սկավառակում ներառված երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակով։ Երաժշտությունը՝ Սերջիո Գալոյան, խոսքերը Ray Saint John (Sade-ի «Smooth operator» երգի համահեղինակ)։ Ինչ-որ մեկն այս տեսահոլովակն առաջին անգամ կտեսնի, ինչ-որ մեկի մոտ այն կարոտի զգացում կառաջացնի։ Ռեժիսորն Ալան Բադոեւն է։ Ի դեպ, իմ ամենաթանկարժեք տեսահոլովակներից մեկը, որի արժեքը կազմել է 200 հազար դոլար»,- գրել է Վալերիան։