Բոլոր ԱԺ պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրի, դուրս եմ հրավիրելու ԱԺ դահլիճից. Արարատ Միրզոյան
Որպես ԱԺ նախագահ համավարակով պայմանավորված ԱԺ նիստերի դահլիճում ես նախազգուշացում եմ հայտարարելու, եթե անհրաժեշտ լինի դահլիճից դուրս եմ հրավիրելու 1 օրով, եթե անհրաժեշտ լինի, ապա 7 օրով, բոլոր այն պատգամավորներիվ, որոնք դիմակ չեն կրում։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի ելույթին անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․ «ԱԺ-ում կարծում եմ անհարմար է դիմակով խոսել եւ դա չի կարող համարվել կանոնների խախտում։ Ուզում եմ ձեզ հիշեցնել Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովի վրա, հետեւաբար արտակարգ դրության շրջանակներում, պարետի որոշումները դուք չեք կարող կիրարկել խորհրդարանում եւ պատգամավորին դուրս հրավիրել, հետեւաբար ձեր այդ որոշումը նորից քննարկեք Սահմանադրության իմ նշած համատեքստում։ Դուք պատգամավորին չեք կարող դուրս հրավիրել դիմակ չկրելու համար կամ 1 օչով զրկել եւ այլն։ Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, բոլորս էլ կողմ ենք, բոլորս էլ փակ տարածքներում դիմակ ենք կրում, բայց խոսելու ժամանակ կամ երբ սոցիալական հեռավորությունը պահպանված է, պատգամավորը թող իր պատասխանատվությամբ որոշի, ինչ տիրույթում կրի կամ չկրի։ Հիշեցնեմ, որ ես ժամանակին առաջարկում էի, որ նիստերն ավելի սահմանափակ անեինք, բոլորդ այստեղ հայրենասիրության դասեր էիք տալիս»։
Մարուքյանին արձագանքեց Միրզոյանը․ «Հարցն ունի նաեւ երկրերդ եւ երրորդ շերտը, քաղաքացիներին օրինակ ծառայելու շերտը, մեր բոլորի եւ բոլորիս ընտանիքի անդամների մասին մտածելու շերտը։ Դուք պնդում եք անում, որ սա չի կարող տարածվել պատգամավորների վրա նիստերի դահլիճում եւ ես, որպես ԱԺ նախագահ չեմ կարող կիրառել այդ նախազգուշական միջոցները։ Ես ուզում եմ վերահաստատել, ես կիրառելու եմ այդ միջոցները, չեմ ամաչում պնդրում եմ բոլորիդ, կրել դիմակ ԱԺ նիստերի դահլիճում։ Սա ընդունեք, որպես խնդրանք, հակառակ դեպքում ես կիրառելու եմ։ Խնդրում եմ սա չդիտարկել, որպես մարտահրավեր կամ համարձակությունների չափում միմյանց կողմիցմ ով էլ չէ, Աստված իր հետ, ի՞նչ ասեմ»։
Միրզոյանն անդրադարձավ նաեւ Արցախի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ փակ տարածքում իր դիմակ չկրելու հանգամանքին եւ դրա շուրջ տարածվող լուրերին․ «Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որտեղ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ուզում եմ բոլորիդ առջեւ ասել, այո ես սխալ եմ արել, սխալ եմ արել մտածել եմ, ինչ որ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեւ փակ դահլիճում եւ չեմ կրել դիմակ, ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»։