Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, ապաքինվել է ևս 75 մարդ:
Արձանագրվել է մահվան 4 դեպք:
Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 7402 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 52554 (վերջին մեկ օրում՝ 960):
Փաստացի այս պահին բուժվում է 4052 անձ (մեկ օրում ավելացել է 210-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 3220 անձ (վերջին մեկ օրում՝ 75 մարդ):
Ընդհանուր առմամբ, 91 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):