Ցավում եմ, որ վերջին 300 տարում քիչ բան է փոխվել, և Թուրքիան շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել․ ՀՀ դեսպան
Սա Թուրքիայի կողմից ոչ առաջին, ոչ էլ վերջին պաշտոնական պատասխանն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այս մասին ասվում է Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի մեկնաբանության մեջ՝ կապված Չեխիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության հետ:
Թուրքիան դիմում է արդարության մերժման հերթական քայլին՝ դրանով իսկ խորացնելով իր եւ համամարդկայինի միջեւ պատնեշը: Ժխտումը ապագա չունի, անկախ նրանից, թե ինչպիսի փաթաթվորում ունի այն: Որքան ավելի շատ ջանքեր են Թուրքիայի իշխանությունները գործադրում ճշմարտությունը հերքելու համար, այնքան ավելի շատ ճշմարտություն է ի հայտ գալիս:
Պրահայի հայտնի Կարլովի կամրջի վրա դուք կարող եք գտնել քանդակ, որը 1714 թվականին ստեղծել է Ֆերդինանդ Մակմիլան Բրոկկոֆը՝ ի պատիվ ասպետների, ովքեր միջնադարում օսմանների ձեռքերից փրկել են քրիստոնյա գերիներին: Ասպետների արձանների տակ դուք կարող եք գտնել թուրքի արձան՝ յաթաղանով, որը պահպանում է բանտարկյալներին եւ տառապյալ քրիստոնյաներին: Այս արձանը դարձել է Պրահայի շատ լեգենդների եւ պատմությունների խորհրդանիշ, այն դեպքում, երբ զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում անցնել այս արձանի կողքով, իսկ ծնողները երեխաներին քնելուց առաջ վախեցնում են՝ ասելով, որ եթե նրանք չքնեն, թուրքը կգա եւ կտանի նրանց:
Ցավում եմ, որ վերջին 300 տարում քիչ բան է փոխվել, եւ Թուրքիան մինչ օրս շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել»։