"Valentino"-ի, "Roberto Cavalli"-ի` "Disney"-ի արքայադուստրերի զգեստները կհանվեն աճուրդի
Հայտնի մոդելավորողների կողմից պատրաստված' "Disney"-ի արքայադուստրերի զգեստները կհանվեն աճուրդի:
Հայտնի դիզայներական բրենդեր, ինչպիսիք են "Oscar de la Renta"-ն, "Valentino"-ն, "Roberto Cavalli"-ն և "Missoni"-ն ստեղծել են զգեստներ' հատուկ դիսնեյի արքայադուստրերի համար: Նպատակը մեկն է. օգնել "Great Ormond Street Hospital" մանկական հիվանդանոցին: Զգեստները ներկայացվել են Լոնդոնի "Harrods" առևտրի կենտրոնում, և այժմ դրանք պատրաստում են աճուրդի հանել: Աճուրդի արդյունքում ստացած ողջ հասույթը կտրամադրվի բարեգործությանը:
Ներկայումս մուլտֆիլմերի հերոսների զգեստները ցուցադրվում են Լոս Անջելեսի "Disney’s D23 Expo" ցուցահանդեսում: