Նրանք ընտանիք են. Պետրոսյանն ու Բրուխունովան առաջին անգամ Instagram-ում համատեղ լուսանկար են հրապարակել
Շարունակական գաղտնապահությունից հետո Եվգենի Պետրոսյան-Տատայանա Բրուունովա զույգը վերջապես բացահայտվել է հանրության առաջ։ Հիմա արդեն պատշոնապես կարելի է գրել ու խոսել այն մասին, որ հումորիստն ու նրա երիտասարդ օգնականն ընտանիք են։ Պետրոսյանը հաստատել է հարաբերությունները Տատյանայի հետ՝ Instagram-ում նրա հետ առաջին լուսանկարը հրապարակելով։
Լուսանկարը շատ ազդեցիկ է. Պետրոսյանն ու Բրուխունովան նույնանման ձեռնոցներ, մուգ ակնոց եւ սպիտակ մարզակոշիկ են կրում։ «Ընտանեկան կերպար»,- լուսանկարը մակագրել է կատակերգուն։ Լուսանկարն Instagram-յան էջի Stories բաժնում վերահրապարակել է Բրուխունովան։
Ի դեպ, Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018թ.-ի վերջին։ Դրան հաջորդել է դատական երկար վեճն ունեցվածքը կիսելու վերաբերյալ։ Զույգի մտերիմները պնդում են, որ ամուսնալուծությունից մեկ տարի անց Պետրոսյանն ամուսնացել է Բրուխունովայի հետ, իսկ այս տարվա մարտին լրատվամիջողները գրեցին երեխայի լույս աշխարհ գալու մասին, թեեւ ոչ կատակերգուն, ոչ նրա՝ արդեն պաշտոնական կինն այս տեղեկատվությունը չեն մեկնաբանում։