«Երջանիկ մարդ». Հասմիկ Խոջյանի քնքուշ կերպարը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Երջանիկ մարդ»,- հրապարակման մեկնաբանություններում դերասանուհին այս հեշթեգն է օգտագործել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Նա արձակել էր մազերը եւ նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ աքսեսուարները՝ ակնաջօղերը։ Հետեւորդները գնահատել էին կադրերը։