Հունաստանում մայիսի 25-ից բացվում են հանրային սննդի ձեռնարկությունները
Հունաստանը կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ներդրված սահմանափակող միջոցառումների մեղմացման հաջորդ փուլի շրջանակներում մայիսի 25-ից կբացի ռեստորանները, սրճարանները, բարերը եւ սննդի այլ օբյեկտները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մայիսի 25-ից թույլատրվում են նաեւ ուղեւորությունները դեպի բոլոր հունական կղզիներ, կրկին կարելի է յախտինգով զբաղվել, կբացվեն նաեւ սպորտային հաստատությունները, մասնավորապես՝ փաղամասային լողավազանները:
Քաղաքացիների պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը նշել է, որ «երկրում կորոնավիրուսի վերաբերյալ համաճարակաբանական տվյալները բարենպաստ են», եւ «ընդհանուր առմամբ, բնակչությունը հետեւում է մասնագետների եւ պաշտոնյաների հրահանգներին: