«Չի կարող չար լինել նա, ով այդքան սիրում է վարդեր»․ Սիլվա Հակոբյանի մեղմ կերպարը (Տեսանյութ)
Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ է կրում, սեւ պիջակ։ Սիլվա Հակոբյանն արձակել է մազերը, արատահայտիչ շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել խոշոր ականջօղերով։ «Չի կարող չար լինել նա, ով այդքան սիրում է վարդեր»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Սիլվա Հակոբյանն ու 9 ամսական Միլան մեղմ ժպտում էին։ Նրանք պատկերված էին պատշգանբում։ Սիլվան բնական կերպարում էր։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Ես ու Միլաս ձեզ ուրախ կիրակի ենք մաղթում»։