Ժերար Դեպարդյեի բիզնեսը կորոնավիրուսից տուժած է ճանաչվել
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, որը Ռուսաստանում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր, կորոնավիրուսի համավարակից տուժած է ճանաչվել եւ կարող է պետական աջակցություն ստանալ։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է դերասանի փաստաբան Յուրի Մոսմանը։
«Որպես անհատ ձեռնարկատեր՝ արվեստի ու մշակույթի գործիչ, հայտնվել է անհատ ձեռնարկատերերի ցանկում»,- ասել է իրավաբանը։ Նրա խոսով՝ ռուս բոլոր անհատ ձեռնարկատերերը, որոնք համապատասխանում են տնտեսական գործունեության տեսակների համապատասխան դասակարգմանը, իրավունք ունեն պետական աջակցություն ստանալու մասին հայտ ներկայացնել։
Աջակցության հասանելի միջոցներից Դեպարդյեն կարող է օգտվել հարկային հատաձգումից, սակայն դա չի անեի։ Նա բոլոր վճարումները նախապես է կատարել՝ արդեն իսկ իմանալով փոքր բիզնեսին հատկացվող աջակցության մասին, սակայն նախքան ռուսական կառավարության համապատասխան որոշման հրապարակումը, պարզաբանել է իրավաբանը։