Մայրանալ պատրաստվող Աննա Դովլաթյանի ոճային կերպարը
Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը կադրում գեղեցիկ զգեստ է կրում։ Նա լայնեզր գլխարկ է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեուարներով՝ լայնեզր գլխարկ, վզնոցներ։ Հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական խոսքեր գրել Աննային, որը սպասում է առաջնեկի ծնունդին։
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր, պուտավոր զգեստ էր կրում։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը լայնեզր գլխարկ էր ընտրել ու արձակել մազերը։ Նա նվազագույն շպարով էր, կերպարն ամբողջացնում էր ոճային արեւային ակնոցը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել ապագա մայրիկին։