Թուրքիայում ոսկու պարունակությամբ ինքնաթիռ են պահել
Աֆրիկայից Դուբայ ուղևորվող ինքնաթիռը, որի մեջ մեկուկես տոննա ոսկի է եղել, Ստամբուլի օդանավակայանում հունվարի մեկին վայրէջք կատարելուց հետո չի կարողանում ուղևորվել նշված ուղղությամբ: Ինչպես նշել են թուրքական լրատվամիջոցները, պատճառն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայույթունն է: Ինքնաթիռը հսկվում է ոստիկանության կողմից: Ընդ որում թուրքական լրատվամիջոցներում տարածվել է այն կարծիքը, որ ինքնաթիռում հայտնաբերված ոսկին կարող է նախատեսված լինել Իրանի համար: