Արմինկան ցույց է տվել նոր մեքենան
Երգչուհի Արմինկան նոր մեքենա ունի։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին այդ մասին հայտնել է իր միկրոբլոգում։
Սոցիալական ցանցի իր էջում Արմինկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է մեքենայի ֆոնին։ Երգչուհին առօրյա կերպարում է՝ ջինսե տաբատ, սպիտակ բլուզ, ցածրակրունկ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Արմինկան ցածրակրունկ կոշիկներով էր, արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Դեպի սուպերմարկետ»,- հրապարակումը մակագրել էր նա։