«Կարեւորը՝ երեխաների առաջ չայրվել ամոթից». Ջենիֆեր Լոպեսը սեքսուալ պար է ցուցադրել (վիդեո)
50-ամյա Ջենիֆեր Լոպեսն ապացուցել է, որ իրավացիորեն համարվում է պարահրապարակի թագուհին։ Երգչուհին առաջին իսկ փորձից կարողացել է կրկնել պարային վառ շարժումները սոցիալական հայտնի ցանցից։
Փոփ աստղը դարձել է Ջիմի Ֆելոնի շոուի նոր թողարկման հերոսուհին։ Ջեյ Լոն եթերում է հայտնել սեփական տան այգուց։ Հեռուստահաղորդավարը երգչուհուն առաջարկել է զվարճալի չելենջի մասնակցել, եւ նա համաձայնել է։ Ըստ Ջիմիի մտահղացման՝ նա եւ Ջենիֆերը պետք է կրկնեին պարերը, որոնք վիրուսային են դարձել TikTok-ի շնորհիվ։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չի եղել։ Պարային մրցության մասնակիցները միայն մեկ անգամ կարող էին դիտել տեսանյութը, իսկ հետո նրանք պետք է հիշելով վերարտադրեին բոլոր շարժումները։
Ջեյ Լոն տոպ է կրել եւ վառ կանաչ գույնի տաբատ։ Երգչուհին հավաքել է մազերն ու գեղեցիկ դիմահարդարում ընտրել։ Նա վարպետորեն կատարել է առաջադրանքը. անմիջապես կրկնել է տեասնյութում պատկերված շարժումները։ «Գլխավորը՝ ամոթից չայրվել երեխաների ատռաջ, քանի որ նրանք ակնհայտորեն մտածում են. «Մայրիկ, մեզ հուսախաբ մի արա»»,- ծիծաղելով ասել է Ջենիֆերը։
Հեռուստահաղորավորը չի կարողացել պարծենալ պարային նույնպսի տաղանդով։ Ընդ որում, նա չի հուսահատվել. նա սեփական շարժումներն է մտածել՝ պարն ավարտին հասցնելու համար։