Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ մայիսի 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկ՝ +19 +21:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17 +20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,
Լոռիում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +12+16,
Տավուշում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +16 +20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +14 ցերեկը՝ +19 +21,
Արարատում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +19+23,
Արմավիրում իշերը՝ +11 +14, ցերեկը՝ +19 +23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +15 +20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19 +23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +20 +25,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +15 +20,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +15 +20 (հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +20+25):