Ի՞նչ արժե մեկ հայի կյանքը...
Վերջերս բավականին շատացել է ինքնասպանությունների քանակը: Մտահոգիչ է որ տարիքը ինքնասպանության դիմողների գնալով երիտասարդանում է: Պատճառները տարբեր են, բայց կա մի հիմնական պատճառ, որ մարդն իրեն անպետք է զգում, իր «միսիան» կատարված կամ ձախողված: Եթե ոչ բոլորը, ապա գոնե մեկը կամ երկուսը հնարավոր է լինում կանխել երբ մարդուն հաջողվում է բացատրել որ ինքը անպետք չի, սիրած մարդն ասում է որ սիրում է նրան և որ առանց նրա կյանքն անիմաստ է, մեկ ուրիշին զավակն է հետ պահում բացատրելով թե որքան կարևոր է նա իր կյանքում և այլն: Սակայն միշտ չէ որ մենք ունենում ենք հնարավորությունը կամ ժամանակը դա անելու… Ես չեմ ուզում սպասել որ հանդիպեմ մեկին ով կանգնած կլինի կամուրջի վրա պատրաստ ցատկելու որ կարողանամ բացատրել նրան որ նա պետք է ինձ, կամ իմ նման մեկին, և որ Աստված ստեղծել է նրան ուրեմն նա պետք է մեզ և իրավունք չունի գնալ այդ քայլին: Ես ուզում եմ հիմա ասել դա նրան, կամ նրանց, և որ նախօրոք այդ քայլը արվի մինչև նա կորոշի կամուրջ գնալ կամ պարան գնել...
Բոլոր նրանց ովքեր հետաքրքրված են այս հարցով' պատրաստ է նկարահանման նոր կարճամետրաժ, որ ոչ միայն կիմաստավորի շատերի մոտ իրենց կյնաքը այլ նույնիսկ կարող է կանխել մարդկանց ինքնասպանություն գործելուց: Ինչպես միշտ իմ նախագծերը զրկված են պետական կամ որևէ Հայաստանյան ձեռնարկության կամ կազմակերպության աջակցությունից: Մեզ հարկաոր է հավաքել 2.000.000 դրամ որպեսզի արագ իրագործենք այդ ծրագիրը: Սա ուղիղ կեսն է այն անհրաժեշտ գումարի որպեսզի շուտով ներկայացնենք հանրությանը շատ հետաքրքիր և ամենակարևորը պետքական գեղարվեստական կարճամետրաժ կինոնկար… Եկեք միասին ստեղծենք իրական արվեստի գործեր, որ ոչ թե գումար են վաստակում այլ օգուտ տալիս մարդկությանը: Ի՞նչ արժե մեկ հայի կյանքը, ուղիղ այնքան որքան դու կկարողանաս ներդնել այս գործում: Շատ հնարավոր է որ քո դրած մեկ լուման փրկի մեկ հայի կյանք, մեկ մարդու կյանք վերջապես ոչ միայն հայի... Ովքեր պատրաստ են ֆինանսական ներդրում անել այս գործին կխնդրեմ անձնական հաղորդագրությամբ կապնվել ինձ հետ, նրանկ կարող են ծանոթանալ սցենարի հետ մինչ ներդրում անելը, և միայն այդ դեպքում անել ներդրումը: Սպասում ենք ձեր արձագանքին' Արշակ Զաքարյան & FFP («Կինը», «Բոյկոտ-1», «Թռիչք»...») ֆիլմերի ստեղծագործական կազմ... Ֆիլմը կոչվելու է
«ԱՆՊԵՏՔԸ»
Արշակ Զաքարյան ֆեյսբուք: