Թրամփը գնացել է գոլֆ խաղալու առանց դիմակի և սեղմել իր խաղընկերների ձեռքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 75 օրվա ընթացքում առաջին անգամ գնացել է գոլֆ խաղալու Վիրիջինիա նահանգում գտնվող ազգային գոլֆ ակումբում, գրում է The Sun-ը։
Պարբերականը նշում է, որ խաղի ժամանակ նա խախտել է սոցիալական հեռավորության մի շարք կանոններ․ սեղմել է իր խաղընկերների ձեռքը, չի կրել դիմակ, թափահարել է ներկաներից մեկի ուսին։
Այդ լուրը թվիթերյան իր միկրոբլոգում մեկնաբանել է ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմադիր Ջո Բայդենը, որը տեղադրել է Թրամփի խաղի տեսանյութը։
«Շուրջ 100 000 կյանք է խլել կորոնավիրուսը, տասնյակ միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։ Մինչդեռ նախագահն անցկացնում է օրը՝ գոլֆ խաղալով»,-գրել է նա։