Մեծ ընտանիքներում մեծացած մարդիկ հազվադեպ են ամուսնալուծվում
Ուսումնասիրողները պարզել են, որ մեծ ընտանիքներում մեծացած մարդիկ հազվադեպ են ամուսնալուծվում: Վերջիններս նման եզրահանգման են եկել 1972-2012 թթ. ընթացքում 57.000 չափահաս մարդկանց շրջանում անցկացված հարցման ընթացքում: Օհայոյի համալսարանի գիտնականները գտնում են, որ քրոջ կամ եղբոր առկայությունը 2 տոկոսով նվազեցնում է ամուսնալուծության հավանականությունը:
Նման արդյունքը կախված է հետևյալ հանգամանքից. քույր ու եղբայր ունեցող անձինք ավելի հեշտ են բանակցություններ վարում, հեշտ փոխզիջումների են գնում, սթրեսներին լավ դիմակայում են և ընդհանուր լեզու են գտնում տարբեր խառնվածքի տեր մարդկանց հետ: