Երկուշաբթիից Իրանում կբացվեն կրոնական սրբավայրերը. Ռոհանի
Երկուշաբթիից Իրանում հավատացյալների համար իրենց դռները կբացեն կրոնական սրբավայրերը, COVID-19 համավարակի բռնկման պատճառով փակվելուց հետո մեկ ամիս անց ուխտագնացները կկարողանան սրբավայրեր այցելել արեւածագից մինչեւ արեւամուտ, հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Tasnim-ը:
Իրանի նախագահը նշել է, որ կրոնական սրբավայրերը պատրաստակամություն են հայտնել բացելու իրենց դռները, սակայն առայժմ թույլատրված չեն միաբանական աղոթքները:
Ռոհանին հավելել է, որ ուխտագնացները պետք է հետեւեն առողջության պաշտպանության հրահանգներին եւ սրբավայրերում չափից ավելի երկար չպետք է մնան:
Նա նաեւ հայտնել է, որ երկրում թանգարանները կբացվեն արդեն շաբաթ, միաժամանակ մզկիթների եւ առեւտրի կենտրոնների բացման ծրագրերը դարձյալ կքննարկեն հաջորդ շաբաթ: