Բարձրակրունկ կոշիկներով խանութ գնալն օգնում է քիչ ծախս անել
Հետազոտողները անսովոր խորհուրդ են տվել' ինչպես խուսափել հսկայական ծախսերից.խանութներ պետք է գնալ բարձրակրունկ կոշիկներով:
Երբ մարդ կենտրոնանում է հավասարակշռությունը չկորցնելու համար, մեխանիկորեն կենտրոնանում է նաև իր գործողություններում: Օրինակ' խուսափում է խոշոր ծախսերից և ընտրում ավելի ընդունելի գներով իրեր:
«Եթե դուք պատկանում եք այն մարդկանց շարքին, ովքեր սիրում են ծախսել և ձեզ համարում եք ծայրահեղություններ սիրող անձնավորություն, մտածեք բարձրակրունկ կոշիկներով խանութ գնալու մասին»,- ասում է հետազոտության հեղինակ և պրոֆեսոր Ջեֆրի Լարսոնը:
Եթե մարդ որևէ բան գնելու որոշում է կայացնում մեկ ոտքի վրա, ապա ավելի հավանական է, որ նա հաջող գնումներ կունենա: Անկախ ամեն ինչից, ապացուցված է, որ ֆիզիկական վիճակից զատ առևտրի վրա ազդում է նաև հոգեբանական պատրաստվածությունը: