Օրիգինալ վերջին դաս՝ երևանյան դպրոցում (Տեսանյութ)
Երևանի Նիկոլ Աղբալյանի համար 19 հիմնական դպրոցի 9–րդ դասարանի աշակերտները մայիսի 22–ին վերջին դասն արել են արտակարգ ձևաչափով։ Դասղեկ Ալիսա Մելիքյանը օրիգինալ լուծում էր գտել՝ երեխաների ներկայությունը տոնական միջավայրում ապահովելու համար։
Նա միայնակ գնացել էր դասարան, զարդարել այն «Վերջին զանգի» մոտիվներով, երեխաների դասասեղաններին դրել աշակերտների խմբանկարները (վինետկա), ապա ZOOM-ով միացել բոլոր 30 աշակերտների հետ ու վերջին դաս արել։
NEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դասասենյակում էր։
Տիկին Մելիքյանը կրկնակի հուզված էր՝ աշակերտների ավարտելու և նրանց գրկելով շնորհավորելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով։
Մանրամասները՝ տեսանյութում։