Վաղը կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը. Քաղավիացիաի կոմիտե
Մայիսի 23-ին կիրականացվի Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երեւան ժամը 17:20): Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երեւանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երեւան ժամը 17:20):
Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երեւան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40):
Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երեւան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05):
Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երեւան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):
Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ։
Ուստի խնդրում ենք ժամանող ուղեւորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։