Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 8894 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8,894-ով՝ հասնելով 326448-ի, լրագրողներին հայտնել են Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպետիվ շտաբում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 84 մարզում կորոնավիրուսով վարակման 8 894 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 3751-ը (42.2 տոկոսը)՝ առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հավելվում է, որ ՌԴ 85 մարզում կորոնավիրուսով վարակմա 326.448 դեպք (+2.8 տոկոս) է գրանցվել: