Դիզայներ Սիմոն Պորտ Ժակմյուսը նոր գովազդային արշավի դեմք է դարձրել իր տատիկին
Դիզայներ Սիմոն Պորտ Ժակմյուսը ցուցադրել է գարուն-ամառ 2020 հավաքածուի գովազդային արշավի նոր հատվածը։ Լուսանկարների հեղինակը հենց նա է, իսկ մոդելի դերում հանդես է եկել նրա տատիկը՝ Լիլինը։
Դիզայների տատիկը օվերսայզ կոստյումներ է կրել, բաց կանաչ գույնի շրժջազգեստ, որը համադրված էր խոշոր ծղոտե գլխարկի հետ, ինչպես նաեւ լուսանկարվել է բազմաթիվ պայուսակներով։
Ավելի վաղ Jacquemus-ն արդեն իսկ թողարկել է գարուն-ամառ հավաքածուի արշավի հատվածները, որոնք նկարահանվել էին նաեւ FaceTime-ով, սակայն դիզայները նշել է, որ այս պատմությունն իր համար յուրահատուկ է։