Պետրոսյանի երիտասարդ կինը Ելենա Ստեպանենկոյին «զարմանալի մարդ» է անվանել ի պատասխան երկրպագուի քննադատության
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատայա Բրուխունովան, հաճախ է ստիպված լինում քննադատություն լսել։ Մասնավորապես, նշում են, որ նա կատակերգուի ու նրա նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի բաժանման պատճառ է դարձել։ Այսօր նա պատասխանել է հերթական կշտամբանքին։ Հետեւորդներից մեկը Եվգենի Պետրոսյանի հինգերորդ կնոջը մեղադրել է նրանում, որ նրա համար արդեն ամեն ինչն պատրաստ է եղել։
«Չեմ հարգում այդպիսի կանանց։ Ստացվում է՝ կինը նրա հետ է տասնյակ տարիներ՝ ե՛ւ վշտի, ե՛ւ ուրախություն պայմաններում, եւ ամբողջ ունեցվածքը վաստակել են։ Իսկ հիմա կինը սկսել է ծերանալ, եւ ահա քեզ երջանկություն։ Ոչ մի բառ չէի ասի՝ հաշվում երջանիկ ամուսնու հետ լուսանկար տեսնելով։ Ամեն ինչ տեղի է ունենում։ Ամեն ինչ կվերադառնա ձեզ»,- այս մեկնաբանությունն է Բրուխունովայի էջում գրել Օլգա անունով օգտատերը։
Պետրոսյանի կինն, իր հերթին, Ստեպանենկոյի հասցեին արտահայտություններ է թույլ տվել։ «Իսկ ի՞նչ կասեք երեք նախկին կանանց մասին։ Նախքան այդ տարօրինակ չորրորդը, որի մասին խոսում եք։ Նրանց դեպքում համատեղ կյանք եւ նույնիսկ երեխա կա»,- պատասխանել է Բրուխունովան։
Ի դեպ, Ելենա Ստեպանենկոյի եւ Եվգենի Պետրոսյանի բաժանման մասին հայտնի է դարձել 2018թ.-ի օգոստոսին։ Ամուսինների երկրպագուները սկզբնական շրջանում կարծում էին, թե տխուր լուրը կեղծ է, սակայն արտիստներն ավելի ուշ հաստատեցին, որ 30 տարվա ամուսնությունից հետո բաժանվում են։ Ցավոք, աստղային զույգին այդպես էլ չի հաջողվել ջերմ հարաբերություններ պահպանել. նրանք դեռ շարունակում են կիսել ունեցվածքը։