Վենսան Կասելը լուրջ վթարի է ենթարկվել
Ֆրանսիացի դերասան Վենսյան Կասելը վթարի է ենթարկվել։ Կինոդերասանին տեղափոխել են Բիարից քաղաքի (Ֆրանսիայի հարավ-արեւմուտք) մասնավոր կլինիկաներից մեկը, ուր նրան ժամանակին բուժօգնություն է ցուցաբերվել։
Daily Star-ը խոստանում է մանրամասները հայտնել, հենց պորտալի տրամադրության տակ որոշակի տեղեկություններ հայտնվեն։ Բազմաթիվ երկրպագուներին հանգստացնելու համար Վենսան կասելը Instagram-ի Stories բաժնում կարճ տեսաուղերձ է հրապարակել. «Ես ողջ եմ, շնորհալություն»։ Սակայն դերասանի ոչ միանշանակ հայտարությունը հանրության շրջանում նրա առողջության համար առավել մեծ անհանգստություն է առաջ բերել։
1999-2013թթ. Վենսանն ամուսնացած է եղել իտալական եւ համաշխարհային կինեմոտոգրաֆիայի աստղ Մոնիկա Բելուչիի հետ։ Նախկին ամուսինները երկու դուստր ունեն՝ Դեւան եւ Լեոնին։
2018թ.-ից Կասելն ամուսնացած է մոդել Թինա Կունակիի հետ, որի հետ մինչ այդ հանդիպել է երկու տարի։ Նախորդ տարվա ապրիլին լույս աշխարհ է եկել զույգի դուստրը, որին տվել են Ամազոնի անունը։