ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում ԱՀ առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 77 հատ ջերմային գոլորշացուցիչ (Termal fogger) ախտահանիչ սարք, որից 7-ը` նվիրատվության կարգով:
Սարքերը բաշխվել են նախարարության ենթակա բժշկական հաստատություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանին, ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը եւ շրջանային վարչակազմերին՝ անհրաժեշտության դեպքում մասսայական ախտահանում իրականացնելու:
Տրամադրվել են նաեւ ախտահանիչ լուծույթներ ու պաշտպանիչ միջոցներ»: