Մեկ էլ տեսնում եմ՝ քեֆ-ուրախություն են անում բարձրաստիճաններով՝ առանց դիստանցիա, առանց սահմանափակում. Ռուբեն Մելիքյան
Չէ, բայց իրոք ջղայնանալու առիթ է, էլի. ինձ մեր ոստիկանները այսօր չթույլատրեցին հայ հոգեւոր-մշակութային ժառանգության արժեքներն այցելելու՝ այն դեպքում, երբ ՈՉ ՄԻ վտանգ դա չէր կրում համաճարակային առումով, իսկ «բարձրաստիճանները» տասնյակներով քեֆ են անում, մի հատ էլ՝ լուսանկար հրապարակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մի վտանգ չէր կրում իմ այցելությունը, որովհետեւ նախ ունեի դիմակ-ձեռնոց, պատրաստ էի որքան պետք է՝ սոցիալական հեռավորություն պահել, բացի այդ էլ՝ չէ՞ որ վարակը բուն գյուղում էր, իսկ ես Արենիի բնակիչների հետ որեւէ շփում չէի պատրաստվում ունենալ։
Ինձ Նորավանք ու Արենիի Սուրբ Աստվածածին չթողնելը իրականում խղճի ու դավանանքի ազատության անհամաչափ սահմանափակում էր, եւ միայն հարգելով ոստիկանների ծանր աշխատանքը, գիտակցելով քովիդի իրական վտանգները ու դա դիտելով որպես «մեղմացնող հանգամանք», ես պատմություն չսարքեցի ոստիկաններին վերեւից պարտադրված հակաիրավական արգելքից։
Ու մեկ էլ տեսնում եմ՝ քեֆ-ուրախություն են անում բարձրաստիճաններով՝ առանց դիստանցիա, առանց քանակի սահմանափակում։
Էդպես չի ձեւը։
ՀԳ. Ինձ հետ զրուցած ոստիկանը քեֆս բերեց։ Շատ պրոֆեսիոնալ էր ու պատասխանատու»: